Խոսքս վերաբերվում է Հայաստանում բնակվող հարուստներին, ովքեր բացարձակ ոչնչով չեն օգնում, ավելին ասեմ միայն բողոքում և պահանջում են, թե… Վիգեն Ծատրյան

Վիգեն Ծատրյանը գրել է. Հրապարակում ժխոռ անելու փոխարեն պետք է մտածել բքի և թշ նամու բերանին կանգնած Հայ զինվորի մասին: Թե Պետությունը ինչեր է անում բանակի համար, դա մի կողմ թողնենք և ամեն մեկս մտածենք ու նաև

գործենք, թե ինքներս ինչով կարող ենք օգտակար լինենք մեր զինվորներին: Խոսքս վերաբերվում է Հայաստանում բնակվող հարուստներին, ովքեր բացարձակ ոչնչով չեն օգնում, ավելին ասեմ միայն բողոքում և պահանջում են, իսկ դրսում ապրող հայերը միշտ կազմ ու պատրաստ մեզ օգնության են հասնում, ընդ որում նրանք լքել են Հայրենիքը ձեր

իշխանության օրոք ոչ բարեկեցիկ կյանք ունենալու ու երկրում ապագա չտեսնելու պատճառով : Հարուստ մասսան, ով ավելի շատ և մեծ հնարավորություն ունի այս դժվարին պահերին ձեռք մեկնելու բանակին, վազում է հրապարակ ու պահանջներ ներկայացնում, կեղծ լուրեր տարածում, տագնապի մեջ պահելով մեր ժողովրդին….. Այսօր ձեռնամուխ

լինել ու Հայաստան Պետությանը ոչն չացնել, ինչ է
թե մեկ մարդու չեն սիրում և համարել թե « փրկո՞ւմ» են Երկիրը…….. ակնհայտ է…. դուք փրկվել եք ուզում: Դուք միշտ վերցրել եք…. վերցրել, վերցրել ու հաճույք եք ստացել դրանից: Վստահեցնում եմ ձեզ բարի հոգու տեր մարդիկ, տալով էլ են հաճույք ստանում: Գուցե փորձե՞ք…. Փորձը փորձանք չի բերում…. Ինձ բացարձակ չի հետաքրքրում բարերարը ընդդիմադիր կլինի թե

իշխանական, դա մեծ օգնություն է մեր զինվորներին, պատրաստ եմ ժամանակ ու մեքենա տրամադրել…. Հավատացեք ինձ հանգիստ ու թեթևացած եմ զգում երբ որ մասնակից եմ լինում

նման ազնվագույն և օգտավետ բարեգործական աշխատանքի: ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է…..

(Visited 33 times, 1 visits today)