Վահրամ Դումանյանը Նոր Հայտարարությամբ Է Հանդես Եկել…Հունվարի 10-Ից Սկսած․

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժանան Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հաստատվել է 12-րդ դասարանում պետական ավարտական քննությունների ժամանակացույցը։ Այս տարի քննությունները կիրականացվեն հունվարին՝ հնարավորություն ընձեռելով նախապատրաստվել արձակուրդային շրջանում։ Դպրոցներն էլ հնարավորություն կունենան ավելի հանգիստ ռեժիմում իրականացնել կիսամյակների ամփոփման աշխատանքները»։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի նոյեմբերի 30-ի հրամանում նշվում է, որ 12-րդ դասարանում պետական ավարտական քննությունները կանցկացվեն հունվարի 10-15-ը։

Ինչպես նաև նշվում է, որմիասնական քննություններին մասնակցող սովորողը հունվարին պետական ավարտական քննություն (ներ) կարող է հանձնել այն առարկա(ներ)ից որ(ոնք)ը չի հանձնելու միասնական քննությունների համակարգով։

(Visited 54 times, 1 visits today)