Ինչու խելացի կանայք երբեք աղբը չեն գցում մանդարինի կեղևը…

Եթե չգիտեք, թե կենցաղում ինչ կարևոր ֆունկացիաներ կարող է կատարել մանդարինի կեղևը, ուրեմն խորհուրդ ենք տալիս կարդալ սա: Կպատմենք, թե ինչու չարժեք աղբը գցել այս անուշաբույր ցիտրուսայինի կեղևը:

Մանդարինի կեղևի օգտակար հատկությունները

Ատամների սպիտակեցում

Եթե կեղևի ներքին կողմով շփեք ատամները, կարող եք զգալիորեն լավացնել ատամների վիճակը ու ազատվել դեղին բծծերից: Միայն թե լավ արդյունք ստանալու համար պրոցեդուրան պետք է կատարել կանոնավոր կերպով:

Մազերի դիմակ

Մազերի համար սնուցող դիմակ պատրաստելու համար պետք է օգտագործել ամբողջական մանդարին: Եթե մազերը երկար են ու խիտ, վերցրեք երկու պտուղ: Մանրացրեք բլենդերով ու քսեք մազերի ողջ երկարությամբ: 15 րոպե անց լվացեք հոսող ջրի տակ: Արդյունքը ամրապնդելու համար օգատգործեք խոնավեցնող բալզամ:

Տահճ հոտի չեզոքացում

Որպեսզի ազատվեք սենյակներում, պահարաններում ու անգամ կոշիկների մեջ առաջացած տհաճ հոտից մանդարինի կեղևը երկարավուն կտորների կտրատեք, չորացրեք ու դրեք մառլյայից պարկիկների մեջ:

Սառնարանի հոտից ազատվելու համար

Մանդարինի կեղևի վրա աղ լցրեք ու դրեք սառնարանում: Մի քանի ժամ անց աղը կկլանի տհաճ հոտը, իսկ կեղևը անուշ բույր կհաղորդի:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը