Մի օր հոգեբանության դասախոսը մտնում է լսարան, 50$ թղթադրամ հանում գրպանից ու հարցնում, թե ով է ուզում վերցնել այն

Մի օր հոգեբանության դասախոսը արտասովոր կերպով է սկսում սեմինարը։ Նա գրպանից հանում է

50$ թղթադրամ ու հարցնում, արդյո՞ք այն վերցնելու ցանկացողներ կան։ Մեծամասնությունը բարձրացնում են ձեռքերը։ Դասախոսը դիմում է նրանց, ովքեր ձեռք չէին բարձրացրել։ Պարզվում է՝ նրանք նույնպես ցանկացել են, սակայն ամաչել են բարձրացնել ձեռքը։

—Դե լավ, ես կտամ գումարը, բայց նախքան այն կստանա ձեզանից որևէ մեկը, ես դրա հետ մի բան կանեմ, -շարունակում է հոգեբանը։

Նա ճմռթում է թղթադրամը ու նորից հարցնում, դեռ ուզում են վերցնել թե ոչ։ Ու նորից գրեթե բոլորը ձեռք են բարձրացնում։

-Լավ, ես հիմա կանեմ հետևյալը, -ասում է դասախոսը ու թղթադրամը գցում հատակին, ոտքով թեթևակի տանում-բերում է այս ու այն կողմ։ Վերցնում է գումարը հատակից ու ցույց տալիս փոշոտ, կեղտոտ ու ճռմթած 50$-ը։

—Իսկ հիմա, այն որևէ մեկիդ անհրաժեշտ է արդյո՞ք։

Ու նորից բոլորը վերցնելու ցանկություն են հայտնում։

—Հարգելի ընկերներ, հենց նոր մենք բոլորս կարևոր մի դաս ստացանք։ Չնայած այն ամենին, ինչ ես արեցի թղթադրամի հետ, այն չկորցրեց արժեքը, ու դուք բոլորդ դեռ ուզում եք ստանալ այն։ Թեպետ կեղտոտ է, միևնույնն է, այն 50$-ի արժեք ունի։

Մեր կյանքում ևս պատահում է, որ մենք հայտնվում ենք դժվար կացության մեջ, «տրորված ու հատակին ընկած», դա մեր կյանքի իրականությունն է։ Նման դեպքերում մեզ անպետք ենք զգում։

Բայց կարևոր չէ, թե ինչ է եղել ու կլինի, մենք երբեք չենք կորցնի մեր իրական արժեքավորությունը։ Կեղտոտ թե մաքուր, ճմռթած թե կոկիկ, մենք միշտ կլինենք այն, ինչ ներկայացնում ենք մեզանից։

Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը