Հարսիս ասեցի՝ էս գյոզալ թոռիս պես մի հատ էլ թոռ բեր, վիրավորվեց. տեսեք, թե ինձ ինչ պատասխան տվեց

Ես շատ երեխասեր եմ: Թոռներիս համար գժվում եմ, էնքան քաղցր են աղխ դրանք:

Տանը մի թոռ ունեմ, տղուս երեխեն ա, բայց դե մեկով հո չենք բավարարվելու:

Անընդհատ էլ ասում եմ, որ 2-րդի ժամանակնա արդեն, որ հարսս արխային չընկնի: Էն անգամ երեխուն էի սիրում գիրկս էր, ասեցի հարսիս՝ մի հատ էլ սենց գյոզալ թոռ բեր մեր համար, նենց վիրավորվեց, լուրջ ընդունեց, որ չէի պատկերացնի:

Շրջվեց ինձ ասեց՝ «բերեմ ո՞վ պահի, ոչ նորմալ աշխատանք ունենք, ոչ բան, ում հույսով բերեմ: Էս մեկին հազիվ ենք պահում»:

Ասեցի աղջիկ ջան, ամեն երեխա իրա ղսմաթովա ծնվում, տենց որ մտածեք, էս մեկին էլ պիտի չունենայիք, ինձ ասում ա, որ անընդհատ չասեիք երեխա, երեխա, էտ մեկին էլ ուշ կունենայինք մի քիչ մինչև ամեն հարց կարգավորեինք:

Հիմիկվա ջահելները էս կյանքից բան չեն հասկանում: Ուզում են ամեն ինչ իրանց հարմար լինի:
Հեչ չեն ուզում հարմարվեն: Մենք որ ունենում էինք, ինչ էր լինում կարողա լավ էինք ապրում:

Իրանք իրանցով մեծացան էլի: Էլ ոնց կլինի, մի բան ասում ես, ասում են՝ իմ երեխեն պիտի զուրկ չմեծանա, իմ երեխեն պիտի լավ հագնվի, լավ ուտի:
Էհե, տենց որ մտածենք, էս երկրում երեխա պիտի չծնվի:

Նենց վիճակ չի մեր երկրում, որ կարողանաս համ լավ հագցնես, համ լավ կերցնես, հետն էլ ոչ մի բանից զուրկ չպահես: Էտ էր ու էտ, էս թեմայով էլ ոչ խոսում եմ ոչ էլ:

Իրանք գիտեն, թող նստեն սպասեն, տեսնեն երբ են լավ ապրելու, որ երեխա ունենան: