Փակում Եմ Սա Ձմռան Համար Ու Կլոր Տարին Չենք Ունենում Վի Տամին Պակաս, Այնքան Ախորժելի Է

Բաղադրիչների նշված քանակից կստացվի շատ համեղ համեմունքի 4 հատ 0.5լ բանկա:

Այս փակոցից 2-3 ճ.գ. կարող եք ավելացնել ապուրին, և այն կլինի անուշաբույր և օգտակար: Խորհուրդ ենք տալիս պատրաստել այն և վայելել ձմռանը: Անհրաժեշտ է. լոլիկ՝ 05.կգ, գազար՝ 0.5կգ, սոխ՝ 0.5կգ, բուլղարական պղպեղ՝ 0.5կգ, մաղադանոս՝ 300գ , խոշոր աղ՝ 0.5կգ

Պատրաստման եղանակ. Մաքրեք և մանր կտրատեք սոխը: Գազարն անցկացրեք խոշոր քերիչով: Լոլիկին եռման ջուր լցրեք,հետո կեղևը հանեք և կտրատեք խորանարդաձև: Պղպեղի սերմերը հանեք և կտրատեք: Հետո անհրաժեշտ է միացնել բոլոր նշված բաղադրիչները, աղ ավելացնել: Լավ խառնել: Թողեք 10-15 րոպե:

Այդ ընթացքում ստերիլիզացրեք բանկաները և կապրոնե կափարիչները: Բանջարեղենը լցրեք բանկաների մեջ և փակեք: Ճաշի այս յուրօրինակ համեմունքը կդառնա ձեր ապուրների անբաժան բաղադրիչը, միայն թե եփելու ժամանակ չմոռանաք,

որ սա բավականին աղի է, և ընդհանուր ապուրին աղ ավելացնելու կարիք չի լինի:  Բարի ախորժակ