Ամենահամեղ Տորթը՝ Առանց Ալյուրի․ Փորձեք Ու Ինքներդ Համոզվեք, Որ Հրաշք Է

Այս անկրկնելի հրաշք տորթն առանց ալյուրի է թխվում։ Հիասքանչ համով շոկոլադե հրաշք է

ստացվու․ գերազանցում է բոլոր սպասելիքները՝ ուրախացնելով համով ու հեշտ պատրաստման հնարավորությամբ։ Անպայման փորձեք ու ինքներդ համոզվեք։ Պատրաստման եղանակը` Ձուն բաժանել սպիտակուցների և դեղնուցների։ Դեղնուցները և շաքարավազի կեսը հարել՝ ավելացնելով հալեցրած շոկոլադը։ Սպիտակուցներին մեկ պտղունց աղ ավելանել և հարել՝

կամաց-կամաց ավելացնելով մնացած շաքարավազը՝ մինչ պնդանա։Ավելացնել շոկոլադա-դեղնուցային զանգվածին։ Լցնել ջեռոցի կաղապարի մեջ՝ նախօրոք պատված յուղված թղթով, և թխել 15-18 րոպե՝ 180 աստիճանի ներքո։

Կրեմի համար սերուցքը հարելու ընթացքում մեջը դանդաղ ավելացնել շաքարի փոշին։ Բիսկվիթը բաժանել շերտերի և հավաքել տորթը։Կողքերը հավասարեցնել դանակով։ Վերևը կրեմ քսել, զարդարել շոկոլադով, դնել սառնարանը՝ առնվազն մեկ ժամով։