Խпյերը, ինչպես Կենդшնшկերպի մյուս բпլпր նշшնները пւնեն իրենց և՛ դրшկան, և՛ բացասական կողմերը, բայց նրանք շատ սիրված են և կարծես ոչ ոք չի նկատում նրանց բացասական կողմերը: Խոյերը էներգիա են հաղորդում մարդկանց:
Որտեղ Խոյը ներկա է, այնտեղ ուրախություն է տիրում: Եթե ցանկանում եք՝ երեկույթն ուրախ անցնի, կարող եք հրավիրել Խոյի: Խոյերին մանրուքները չեն հետաքրքրում: Նրանք մտածում են ընդհանուր ծրագրի, մտքերի, նպատակների և այն մասին՝ ինչ է հարկավոր անել՝ դրանց հասնելու համար, չնայած, որ անհրաժեշտության դեպքում կարող են ուշադրություն դարձնել նաև մանրուքների վրա: Երբեմն Խոյերն ագրեսիվ են դառնում:
Մի փորձեք մրցել Խոյերի հետ, պարտվելու հավանականությունը մեծ է: Խոյերը չեն սիրում կեղծավորություն անել: Եթե Խոյը սիրում է ձեզ, միանգամից կհասկանաք դա։ Խոյերը շատ հոգատար են և անհանգստանում են ամեն ինչի համար։ Խոյերը բազմակողմանի զարգացած են, շատ են սիրում ճանապարհորդել, գրականություն, սիրում են բացահայտել աշխարհը: Խոյերը միշտ պաշտպանում են նրանց, ում սիրում են:
Եթե Խոյին չբավարարի ֆիզիկական ուժը, նա կգործածի բառերը։ Խոյերը հավատարիմ են և երբեք չեն ներում դավաճաններին; Նրանք շատ հարգալից են ծնողների և ավագ սերնդի նեկայացուցիչների նկատմամբ, դա լավ դաստիարակության արդյունք է:
Խոյերը չեն սիրում բամբասել, նրանք երեսին ասում են ճշմարտությունը, սակայն դա անում են նրբանկատորեն, որովհետև Խոյերը չեն սիրում վիրավորել մարդկանց:
Խոյերի համար շատ դժվար է չասել այն, ինչ զգում են։ Շատ աշխատասեր են, հաճույքով են կատարում աշխատանքը: