Սխտոր և ջուր: Այս համադրությունը ազատում է մի շարք հիվանդություններից

Սկսեմ նրանից, որ 40 -ից հետո հիվանդությունները կարծես գրոհեցին իմ օրգանիզմը: Ես սկսեցի շատ հոգնել, հաճախ սրտխառնոց էի ունենում, նույնիսկ մի պահ միայն դիետիկ ապուրներ էի ուտում:

Անընդհատ վատ ինքնազգացողությունն ու շնչարգելությունը դարձան իմ մշտական ուղեկիցները, իսկ դա զարմանալի չէր իմ 90կգ քաշի դեպքում: Դեռ ավելին՝ ականջներում նկատելի դարձավ աղմուկի զգացողությունը և սկսեցի ավելի վատ լսել:

Հետո ականջներիս խշշոցը ավելի հաճախակիացավ, սկսեցին ցավալ մեջքս և վիզս, թուլացավ նաև տեսողությունս:

Զարմանալի չէ, որ ես հայտնվեցի դեպրեսիայի մեջ, որի արդյունքում տուժեցին նաև ընտանիքիս անդամները, որոնք հոգնել էին իմ անդադար տնքոցներից ու բողոքներից:

Ամուսինս ընդհանրապես սկսեց շատ ուշ տուն վերադառնալ աշխատանքից: Ես հասկանում էի, որ արածս հիմարություն է, բայց ինձ հետ ոչինչ անել չէի կարողանում:

Մի անգամ, Սուրբ Զատկից առաջ, ես գնացի շուկա տոնական գնումների ու քանի որ որոշել էի միանգամից շատ ձու գնել, ինձ հետ վերցրի մի մեծ զամբյուղ: Գնելով մի մեծ զամբյուղ զանազան իրեր ու ձու՝ մի կերպ վերադառնում էի տուն: Հենց շուկայի ելքի մոտ հանդիպեցի մի սխտոր վաճառող տատիկի: Հիշեցի ակամա, որ որոշել էի սխտորով համեմած միս պատրասեի ու որոշեցի սխտոր գնել: Դեռ չէի մոտեցել տատիկին, երբ հանկարծ աչքերիս դիմաց սևացավ ու գլխիս մեջ կարծես մուրճով հարվածեին:

Զամբյուղը ձեռքիցս գցեցի, ձվերն ու մնացած մթերքները թափվեցին գետին: Տատիկն ինձ մի կերպ նաշադիրի օգնությամբ ուշքի բերեց: Երբ ուշքի եկա, նա ինձ մի հին բաղադրատոմս տվեց, որի օգնությամբ ինքն էլ է բուժվում արդեն 20 տարի: Պարզվում է տատիկն ինձնից ավելի վատ է զգացել իրեն, մինչև բարի մարդիկ տվել են նրան այդ հրաշք բաղադրատոմսը:Իսկ այդ հրաշք միջոցը սովորական սխտորն էր:

Եվ քանի որ անելանելի վիճակում էի, չնայած այդքան էլ չէի հավատում Գալյա տատիկի բաղադրատոմսին, բայց որոշեցի փորձել:

Եվ ինչ տեղի ունեցավ. դեռ բուժման կուրսի կեսից ես մեծ տարբերություն զգացի: Անցել էին սրտխառնոցս ու շնչարգելությունը, պակասել էր ականջներիս խշշոցը:

Կուրսի ավարտին ես ոչ միայն առողջացել էի, այլ նաև նիհարել էի: Ականջներիս խշշոցը իսպառ անցել էր, ես երիտասարդացել էի և վերադարձել էր իմ երբեմնի նորմալ տեսողությունը:

Կարծես 20 տարեկան լինեի:

Ահա այդ հրաշք բաղադրատոմսը.

Մսաղացով անցկացնել 50 պճեղ սխտոր:Սխտորի վրա լցնել 1 բաժակ եռացրած հովացրած ջուր և թողնել 3 օր: Ես այն ծածկում եմ մաքուր սրբիչով:Այնուհետև այն քամել ու ստացված թուրմը պահել սառնարանում:Խմել օրը 3 անգամ ՝8 -10 կաթիլ լուծելով սառը ջրում:Բուժման կուրսը տևում է մինչև թուրմի վերջանալը:Բուժումը կարելի է կրկնել հինգ տարին մեկ:

Սխտորի թուրմը բուժում է աթերոսկլերոզը, սրտանոթային համակարգի հիվանդությունները, կանխարգելում է ինֆարկտը, մաքրում է օրգանիզմը ճարպային մնացորդներից, լավացնում է նյութափոխությունը, վերականգնում է տեսողությունը, երիտասարդացնում է օրգանիզմը:

Այս դեղամիջոցը հակացուցված է ստամոքսի և տասներկումատյա աղիքի խոցի, գաստրիտի, բարձր թթվայնության դեպքում: