Գլխացավի 6 նշան, որոնք ոչ մի դեպքում չի կարելի արհամարհել

Բոլորս էլ ժամանակ առ ժամանակ գլխացավ ենք ունենում։

Երբեմն այն առաջանում է սթրեսի, սխալ սննդի կամ նստակյաց կենսակերպի պատճառով։

Երբեմն գլխացավը կարող է վկայել օրգանիզմում առկա լուրջ խնդիրների մասին։

Կարևոր է հիշեցնել, որ գլխացավի ոչ բոլոր տեսակներն է կարելի արհամարհել։

Գլխացավի որոշ տեսակներ վկայում են այն մասին, որ օրգանիզմը տագնապ է հնչեցնում, և անհրաժեշտ է շտապ բժշկի դիմել։

Լարվածության գլխացավ

Գլխացավի ամենատարածված տեսակն է։ Վիճակագրության համաձայն՝ մարդկանց 90 տոկոսը ժամանակ առ ժամանակ այսպիսի գլխացավեր է ունենում։ Ցավն առաջանում է իրանի հատվածում և մեջքի վերին հատվածում լարվածության հետևանքով, իսկ լարվածությունն իր հերթին՝ առաջանում է սթրեսի կամ հոգնածության պատճառով։

Ցավը կարող է աննշան կամ բավական զգալի լինել, արտահայտվում է ճակատի շրջանում ճնշմամբ կամ ծանրությամբ։ Այս ցավից կարելի է ազատվել հանգստանալու միջոցով՝ յոգա, մերսում, քուն և այլն։ Եթե ցավը չի հեռանում, գործի են անցնում ցավազրկող դեղամիջոցները։

Սինուսային գլխացավ

Այս գլխացավն առաջանում է ուժեղ սինուսիտի արդյունքում։ Տհաճ զգացողությունները լինում են քթի և աչքերի շրջանում։ Կարող է նկատվել նաև ջերմություն։ Լավագույն տարբերակն այս դեպքում բժշկի դիմելն է

Միգրեն

Միգրենը նևրոլոգիական վիճակ է, որն արտահայտվում է ուժեղ ցավով, լույսի և ձայների նկատմամբ զգայունությամբ, սրտխառնոցով և փսխումով։ Միգրենով տառապող մարդիկ պետք է բժշկի հսկողության տակ գտնվեն։

Հիստամինային գլխացավ

Գլխացավի այս տեսակը հազվադեպ է հանդիպում։ Ցավն այս դեպքում մի առանձնահատկություն ունի. այն առաջանում է ամեն օր նույն ժամին։ Տանջող ցավն առաջանում է աչքերի հատվածից։ Ամենից հաճախ այն սկսվում է քնելուց հետո։ Այն հաճախ առաջանում է նաև ալկոհոլի օգտագործումից հետո և ծխողներից շատերի մշտական ուղեկիցն է։

Գլխացավ՝ ֆիզիկական ծանրաբեռնվածության դեպքում

Սա ինչ-որ չափով նման է միգրենին։ Նշաններն ու ցավի ուժը տարբերվում են։ Այդ պատճառով էլ կարևոր է ժամանակին դիմել բժշկի օգնությանը։

Կայծակնային գլխացավ

Ցավի պիկը տևում է մոտ 60 վայրկյան, սակայն ցավը կարող է շարունակվել նույնիսկ մի քանի շաբաթ։ Կարևոր է ժամանակին դիմել բժշկի օգնությանը, քանի որ այս գլխացավը կարող է առավել լուրջ հիվանդության ազդանշան լինել։

Նշաններն են.

Նոպաները սկսվում են հանկարծակի։Ցավը թուլանում է 60 վայրկյան անց։Ցավը, սակայն, պահպանվում է, տևում է 1 ժամից 10 օր։Կարող է ուղեկցվել սրտխառնոցով, գլխապտույտով և գիտակցության կորստով։

ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ