Նշի յուղի օգտակար հատկությունները

Fithacker.ru-ն գրում է, որ նուշն առանձնանում է մի շարք հատկություններով։ Այն պարունակում է մեծ քանակով վիտամիններ՝ A, B, D, E, մանրաթելեր, ցինկ, մի խումբ հանքանյութեր, այդ թվում՝ մանգան, կալիում, մագնեզիում, պղինձ, օգտակար ճարպեր։

Մաշկը հարթեցնելու համար. բաղադրիչներ

նշի յուղլավանդայի յուղ։

Պատրաստման եղանակը։ Տաքացրեք նշի յուղը։ Խառնեք լավանդայի յուղը։ Քսեք դեմքին, թողեք մի քանի րոպե։

\Աչքերի տակ առաջացած պարկերից ու սև շրջանակներից ազատվելու համար։ Արդյունքի հասնելու համար հարկավոր է նշի յուղն օգտագործել ամեն օր քնելուց առաջ։

Բաղադրիչներ

8-10 կաթիլ նշի յուղ2 կաթիլ կիտրոնի հյութ1 թեյի գդալ մեղր։

Պատրաստման եղանակը: Բոլոր բաղադրիչները խառնեք։ Ստացված կրեմը քսեք աչքերի տակի հատվածին։ Թողեք 30 րոպե։ Լվացեք սառը ջրով։

Մաշկը մաքրելու համար։ Բամբակը թրջեք նշի յուղով, քսեք դեմքին, թողեք մի քանի րոպե։ Կարող եք նաև սկրաբ պատրաստել հետևյալ բաղադրիչներով.

2-3 ճաշի գդալ նշի յուղկես թեյի գդալ շաքար։

Պատրաստման եղանակը: Խառնեք բաղադրիչները, քսեք դեմքին։ Կրկնեք շաբաթվա ընթացքում մեկ անգամ։

Մահացած մաշկից ազատվելու համար. բաղադրիչներ

8-10 կաթիլ նշի յուղ2 կաթիլ կիտրոնի հյութ1 թեյի գդալ կաթ1-2 թեյի գդալ ոլոռի ալյուր։

Պատրաստման եղանակը: Խառնեք բոլոր բաղադրիչները, մերսող շարժումներով քսեք դեմքին։ 30 րոպե անց լվացեք սառը ջրով։

Փոքր կնճիռներից ազատվելու համար. բաղադրիչներ

2 թեյի գդալ նշի յուղ2 կաթիլ վիտամին E-ի յուղ։

Պատրաստման եղանակը: Տաքացրեք նշի յուղը, ավելացրեք վիտամին E-ի յուղը։ Մատների ծայրերով քսեք դեմքին, մերսեք։ 5-10 րոպե մերսեք դեմքը։ Լվացեք սառը ջրով։

Քաշը նվազեցնելու համար։ Նուշը ճարպեր է պարունակում, որոնք օգնում են նվազեցնել քաշը։