Հայերի գյուտերը, որոնք հիմնովին փոխեցին աշխարհը

Պատմական ամենատարբեր ժամանակաշրջաններում երկրագնդի բոլոր մայրցամաքների վրա հայերը միշտ էլ նվաճել ու զարմացրել են աշխարհը:Orer.am-ը առանձնացրել է մի քանի գյուտեր, որոնք արել են հայերը, սակայն այսքանն էլ բավականաչափ է՝ գնահատելու մեր ազգի մտավոր ու ստեղծագործ ներուժը:

1. Արտաշես Հայկանյան- Coca-Cola-ի պլաստիկե շշերի արտադրման մեքենայի հայտնագործություն

Արտաշես Հայկանյան՝ հայտնագործել է առաջին պլաստիկե կոնտեյներները, Coca-Cola-ի պլաստիկե շշերի արտադրման մեքենան, ճկվող ձողիկները, ավտոմեքենայի ապակիների մաքրիչները և այլն:

Պրոֆեսոր Արտաշես Հայկանյան – գիտնական, ավելի քան 80 գիտական աշխատությունների և 40 գյուտերի հեղինակ, որոնցից շատերն օգտագործվում են մեր առօրյայում, մասնավորապես` ավտոմեքենայի դիմապակու վրա գտնվող կապույտ արևպաշտպան շերտը, սննդամթերքի համար նախատեսված պլաստիկ կոնտեյներները, Coca Cola–ի պլաստիկե շշերի արտադրության մեքենաները։

2. Հովհաննես Ադամյան- գունավոր հեռուստատեսության հայտնագործություն

Երևի թե բոլոր հայերը հպարտություն են զգում, երբ լսում են Հովհաննես Ադամյանի՝ գունավոր հեռուստատեսության և լուսահեռագրության գյուտարարի անունը:

Աշխարհահռչակ «ծույլիկի» գունավոր աշխարհը – Հայաստանի Հանրապետություն

Երկգույն՝ սև-սպիտակ, հեռուստատեսության առաջին համակարգը 1907 թ-ին առաջարկել է հայ ճարտարագետը: 1925թ-ին նա պատրաստել և ցուցադրել է նաև «Հեռատես» կոչվող առաջին եռագույն հեռուստացույցը, որը ժամանակակից գունավոր հեռուստացույցի նախահայրն է:

3. Ալեք Մանուկյան- ջրի ծորակի հայտնագործություն

Ջրի ծորակը հայտնաբերել է Ալեք Մանուկյանը

Ամերիկյան գործարար, տեխնոլոգ և բարեգործ, Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ (AGBU)։ 1945թ.–ին պատենտավորել է մեկ լծակով ծորակը, որը հեղափոխություն է կատարել ջրմուղային ինդուստրիայում։

4. Արտեմ Միկոյան- ՄԻԳ կործանիչների հայտնագործություն

Արտյոմ Միկոյան. «Մի օր ինքնաթիռներն առանց թևերի են լինելու»

Աշխարհահռչակ ավիակոնստրուկտոր, ինժեներատեխնիկական ծառայության գեներալ-գնդապետ, ՄԻԳ ռազմական օդանավերի ստեղծողը:

Ինքնաթիռի առաջին արտադրված փորձնական մոդելը փոխանցվեց գործարանային փորձարկումների 1940 թվականի մարտի 31-ին։ Այն առաջին անգամ օդ բարձրացրեց փորձարկող-օդաչու Արկադի Եկատովը, 1940 թվականի ապրիլի 5-ին։ Երկրորդ և երրորդ փորձնական ինքնաթիռների վրա փորձարկվեցին զինատեսակների կիրառումը։

Առանց սպասելու գործարանային փորձարկումների ավարտին 1940 թվականի մայիսի 25-ին սկսվեց ինքնաթիռի սերիական արտադրությունը։

Գործարանային փորձարկումների ժամանակ ինքնաթիռը ցույց տվեց համապատասխանություն բոլոր նախագծային ցուցանիշների հետ։

5. Ասատուր Սարաֆյան- մեքենաների ավտոմատ փոխանցման տուփի հայտնագործություն

Ասատուր Սարաֆյան` մեքենաների ավտոմատ փոխանցման տուփի գյուտարարը

Ամերիկահայ գյուտարար, ով համարվում է մեքենաների ավտոմատ փոխանցման տուփի, բենզինային պոմպի, ավտոյուղի չափիչի, անասեղ ներարկիչի, ինչպես նաև ամերիկյան առաջին փորձարարական` Սիկորսկու ուղղաթիռի շարժիչի փոխանցման տուփի հեղինակը: