Քրիստոնյան զինվում է աղոթքով նույնիսկ վատագույն օրերում։ Նույնիսկ եթե չի հաղթել, չի ասում, թե «Աստված պարտվեց», այլ խոնարհվում է՝ խնդրելով՝ «Տե՛ր, զորավիգ եղիր»

Մեր հոգևոր պատերազմներում և մեր կյանքում հանդիպող զանազան փորձություններում ապավինում ենք միայն ու միայն Տեր Աստծուն՝ խնդրելով նրա ներկայությունը մեր կյանքում, նրա սերն ու զորակցությունը։

Միշտ չէ, սակայն, որ հաղթում ենք։ Եվ երբ մեզ թվում է, թե պարտվել ենք, հարցնում ենք՝ ուրեմն պարտվեցի՞ չարին, ուրեմն Աստված պարտվե՞ց։

Փաստ է, որ Աստված երբեք ու երբեք չի պարտվում։ Եվ պետք չէ մեր սեփական թուլակամությանը լայն սահմաններ հաղորդել՝ հասնելով մինչև անգամ նրան, որ քաջություն ունենանք ասելու՝ Աստված է պարտվում։ Ո՛չ։ Եթե իսկապես արդար ու ազնիվ ենք, եթե իսկապես մեր նպատակներն այդքան լավն ու բարին են, եթե իսկապես մե՛նք ենք բարին այդ պատերազմում, մե՛նք ենք արդարը, ապա գոյություն ունի մի ճանապարհ՝ հաղթաակի տանող։

Ինչպե՞ս ազատվել միզուղիների անմիզապահությունից. Տնային մեթոդ

Այդ ճանապարհը համբերությունն է։ Միայն ու միայն համբերությամբ լցված առաջ շարժվելով է, որ կարող ենք հաղթել չարին։ Զանազան դժգոհությունները, տրտունջներն ու բախտի մասին ասված անտեղի խոսքերը մեզ միայն թուլացնում են, դարձնում անպաշտպան, խոցելի։ Ինչպես Հայր Պիմենն է ասել, «Ով տրտնջում է իր բախտից, նա Քրիստոսի զինվորը չէ»։

Քրիստոնյան զինվում է աղոթքով նույնիսկ վատագույն օրերում։ Նույնիսկ եթե չի հաղթել, չի ասում, թե «Աստված պարտվեց», այլ խոնարհվում է՝ խնդրելով՝ «Տե՛ր, զորավիգ եղիր»։ Նա չի մեղադրում, չի փնտրում դավադրություններ և թուլանալով՝ թույլ չի տալիս չարին էլ ավելի մոտենալ, այլ պարզում է ձեռքերը դեպի Լույսը՝ օգնություն խնդրելով՝ վստահ լինելով, որ Աստված ամենատես է։

Մշտապես հիշենք, որ չպետք է հանձնվենք։ «Մեր տրտունջները ուրախացնում են թշնամուն: Ուզո՞ւմ ես հաղթել նրան, հանուն Քրիստոսի համբերությամբ կրիր վշտերդ և ուրախություններդ, խոնարհությամբ գոհանալով Նրանից ամեն ինչի համար և կհաղթես դևին» («Հոգևոր Պատերազմ» գրքից): Հիշենք՝ Աստված՝ Սերը երբեք չի պարտվում։