Երբ դեռ 7 տարեկան էի, ծնողներիս մահճակալի տակից մի տոպրակ սնիկերս գտա․ Այդ օրը մինչև կյանքիս վերջ չեմ կարողանա մո-
ռանալ․․․Այս պատմությունը տեղի է ունեցել 90-ականների սկզբին,այդ ժամանակ 7 տարեկան էի: Հիշում եմ, որ «Սնիկերս», «Մարս»
և նմանատիպ այլ կոնֆետները նոր էին դուրս եկել վաճառքի:
Որքան էինք ուրախանում, երբ աշխատավարձի օրը հայրիկս տուն էր վերադառնում և մեզ տալիս երկար սպասված կոնֆետը: Մի
օր էլ, Ամանորից 2 օր առաջ, ծնողներիս մահճակալի տակից պատահաբար մի մեծ տուփով սնիկերս գտա: Աստված իմ, աչքերիս
առաջ ամեն ինչ սևացավ…
Ամբողջ օրը էլ ոչ մի բանի մասին չէի կարողանում մտածել:Երեկոյան ծնողներս գնացին իրենց ընկերների տուն իսկ ես անցա գործի:
Մահճակալի տակից հանեցի տուփը և սկսեցի ուտել՝ հենց հատակին նստած:
9-երորդն արդեն մի կերպ էի ուտում:Այդ գիշեր քիչ էր
մնում մшհшնшյի սրտխшռնոցից: Բարձրացավ ջերմությունս, իսկ առավոտյան ինձ տեղափոխեցին ինֆեկցիոն հիվшնդшնոց, որտեղ
էլ դիմավորցի Նոր տարին:
Դրանից հետո էլ տանել չեմ կարողանում սնիկերսի համը,նույնիսկ հոտը զզվանք է առաջացնում,այն ինձ մոտ ասոցացվում է հիվան-
դանոցի պալատի հետ: