Ձեր հոգեբանական դիմանկարը. Չափեք ձեր ձեռքը և իմացեք ճշմարտությունը ձեր մասին

Ստացվում է, որ ձեռքի չափը կարող է շատ բան պատմել իր տիրոջ մասին: Ցանկանու՞մ եք իմանալ ամբողջ ճշմարտությունը ձեր մասին: Անցեք թեստը։

Փորձեք մի ձեռքով չափել մյուսի ձեռքի արմունկից մինչև դաստակ ընկած հեռավորությունը: Եթե ​​կարողացաք հասնել դաստակին, ապա դուք մեծ ափի տեր եք: Եթե ​​չկարողացաք, ապա փոքր ափ ունեք։

Մասնագետները պնդում են, որ ափի չափը օգնում է կազմել մարդու հոգեբանական դիմանկարը: Այսպիսով, եկեք պարզենք, թե ինչ գաղտնիքներ է պահում ձեր ինքնությունը:

1. Մեծ ափեր

Դուք էմոցիոնալ և զգայուն անձնավորություն եք: Դուք ստիպված եք լինում անընդհատ հաղթահարել բնավորության երկչոտությունը:

Դուք ձգտում եք շարունակական կատարելագործման, ուշադրություն եք դարձնում նույնիսկ ամենափոքր և աննշան մանրամասներին:

Դուք շատ լավ վերլուծաբան եք: Ձեր հանգստությունն ու վստահությունը նախանձ են առաջացնում ուրիշների մոտ:

Բայց երկչոտությունն ու զուսպ բնավորությունը խանգարում են ձեզ հասնել ձեր նպատակներին և ստանալ այն, ինչին իրոք արժանի եք։

2. Փոքր ափեր

Եթե ​​փոքր ափեր ունեք, ապա շատ նպատակասլաց անձնավորություն եք, ով չի վախենում խնդիրներից, այլ վճռականորեն հաղթահարում է դրանք:

Դուք չեք կարողանում երկար ժամանակ մի տեղում նստել, ուստի հաճախ եք հայտնվում տարբեր արկածների մեջ:

Ձեզ համար մանրուքներն ու դատարկ բաները նշանակություն չունեն, փոխարենը` կենտրոնանում եք ընդհանուր իրավիճակի վրա և գնում եք ձեր վերջնական նպատակին:

Ձեր հավատարմությունը հանգեցնում է նրան, որ երբեմն կրկնում եք ձեր սեփական սխալները: Բոլորը գիտեն, թե որքան մեծ և բարի է ձեր սիրտը։

Ձեզ դուր եկա՞վ թեստը: Խնդրում ենք կիսվել մեզ հետ մեկնաբանություններում։

ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ