Շատերը հրեա ժողովրդին համարում են ամենաիմաստուններից մեկը, քանի որ նրանց գիտելիքները հենց Աստծուց են գալիս:
Բացի այդ, այնքան շատ է խոսվել «Մովսեսի զավակների» իմաստության մասին, որ չի կարելի կասկածել հրեա ժողովրդի ամենավառ ներկայացուցիչների խորաթափանցության և սրամտության վրա։
Եվ քանի որ մեկ այլ մշակույթի հետ ծանոթությունը միայն օգնում է ծանոթանալ մեր սեփականին, այսօր մենք ուզում ենք ավելի մոտիկից ծանոթանալ հրեա իմաստունների ասույթներին:
Եվ խոսակցությունը կլինի լռության արվեստի մասին:
Այս խելացի մարդիկ մեծարել են լռությունը` համարելով այն իմաստուն և կրթված մարդու հատկություն։
Երկար լռություն
1. «Մարդու արվեստը այս աշխարհում կայանում է նրանում, որպեսզի սովորի լռել»:
2. «Նույնիսկ եթե իմ ամբողջ կյանքը անցկացնեմ իմաստունների մեջ, ես չեմ գտնի ոչինչ, ինչը կարող է լինել ավելի լավ, քան լռությունը»:
3. «Եվ հիմարը, եթե լռում է, իմաստուն է թվում»
4. «Խոսելով՝ ես թույլ եմ տալիս բառերին իշխել ինձ վրա:
Բայց երբ ես լռում եմ, սկսում եմ իշխել խոսքերիս վրա, կարող եմ արտասանել կամ թաքցնել դրանք»:
5. «Կարիք չկա պատասխանել հիմարի հիմարությանը»:
6. Նույնիսկ իմաստուններն են լռում: Իսկ հիմարներն` առավել ևս»
7. «Խելացին չի սկսում մտորել այն մարդու կողքին, ով ավելի խելացի է։
Չի շտապում վիճել, չի շտապում ներխուժել զրուցակցի խոսքի մեջ: Իսկ հիմարի մոտ հակառակն է»:
8. «Լռությունը համապատասխանում է իմաստությանը, բայց լռությունը դեռ իմաստություն չէ»:
9. «Լավ լռելը ավելի դժվար է, քան լավ զրույցելը»:
10. «Աստված մարդուն տվել է երկու ականջ և մեկ բերան, որպեսզի նա ավելի շատ լսի և ավելի քիչ խոսի»
Հրեական իմաստունների այս ասացվածքները ստիպում են մտածել և վերանայել ձեր վերաբերմունքը մեր ասածների նկատմամբ:
Իսկապես, ավելի լավ է լռել, քան ասել հիմարություն:
Եվ ինչ որ պահի մարդու լռությունը կարող է ավելի պերճախոս լինել, քան ամենաբարդ բառերը:
Եվ չնայած մենք դեռ մանկուց գիտեինք «լռությունը ոսկի է» արտահայտությունը, սա չի նշանակում, որ մենք անպայման պետք է լռենք և դառնանք լռակյաց մարդ:
Ի վերջո, լռողներն ու խոսողները երկու ծայրահեղություններ են։
Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ